»»»Երևանյան տան այգում հայտնաբերվել է նախկին դատավորի կախված դին

Երևանյան տան այգում հայտնաբերվել է նախկին դատավորի կախված դին

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հունիսի 12-ին, ժամը 09։00-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Նորք Մարաշի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 74-ամյա Հ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով այգում ծառից կախվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Մ.-ն երկար տարիներ աշխատել է դատական համակարգում՝ որպես դատավոր։

2018-06-14T18:44:06+00:00 Հունիսի 14 18:44|Պատահարներ|0 Comments