»»Գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը՝ բացի Դավիթ Տոնոյանից. «Հրապարակ»

Գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը՝ բացի Դավիթ Տոնոյանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանը։

Ներկաները մոտեցել-հետաքրքրվել են Երևանի քաղաքապետից երեկ տեղի ունեցած ձերբակալությունների և ԱԱԾ-ի՝ «Երևան» հիմնադրամ մտնելու մասին: Նա հանգստացրել է՝ նորմալ է, թող քննեն։

Հարսանիքի մասնակիցները գրեթե նույն եռանդով խմել են Սերժ Սարգսյանի կենացը և արձանագրել, որ նախկին ԱԻՆ, այժմ պաշտպանության նախարարին հատկացված սեղանը սկզբից մինչև վերջ դատարկ է մնացել՝ Դավիթ Տոնոյանն ու ՊՆ անձնակազմը չեն մասնակցել հարսանիքին»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

2018-06-14T08:46:48+00:00 Հունիսի 14 8:59|Մամուլ|0 Comments