»»Անուբաղ Համբարյանը ազատվել է պաշտոնից

Անուբաղ Համբարյանը ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անուբաղ Համբարյանն ազատվել է փոխոստիկանապետի պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,- ասված է հրամանագրում։

2018-06-14T11:48:35+00:00 Հունիսի 14 11:48|Իրավական|0 Comments