»»Փաշինյանը ժամանեց Մոսկվա եւ ֆուտբոլ խաղաց խորհրդանշական գայլի հետ

Փաշինյանը ժամանեց Մոսկվա եւ ֆուտբոլ խաղաց խորհրդանշական գայլի հետ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը ժամանեց Մոսկվա, հայտնում է Aravot.am-ը։ Օդանավակայանում նա ֆուտբոլ խաղաց Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա անունով գայլի կերպարի հետ։ Տեղեկացնենք, որ ավելի ուշ սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ու առանձնազրույցը։ Այնուհետեւ Փաշինյանը ներկա կլինի գալա-համերգի: Պատվիրակության կազմում են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

2018-06-13T17:27:33+00:00 Հունիսի 13 17:27|Քաղաքականություն|0 Comments