»»Սեֆիլյանը, Սաֆարյանն ու գործով բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվեցին կալանքից

Սեֆիլյանը, Սաֆարյանն ու գործով բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվեցին կալանքից

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Ժիրայ Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումները, համաձայն որի՝ վերաքննիչ բողոքները բավարարեց մասնակի։

Դատարանը որոշեց Հրայր Թոփչյանին երկու տարի ժամկետով և անհապաղ ազատ արձակել կալանքից և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, Գալուստ Գրիգորյանին ազատազրկեց 2 տարի ժամկետով և ազատեց կալանքից, Ներսես Պողոսյանի նկատմամբ պատիժ սահմանեց երկու տարի և կալանքից ազատ արձակել,Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ պատիժ նշանակեց երկու տարի ժամկետով և կալանքից ազատ արձակեց։ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պատիժ նշանակեց երկու տարի վեց ամիս ժամկետով և նրան ազատ արձակել կալանքից։

Սեֆիլյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 5ամիս ժամկետով։  Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց կալանքից։

2018-06-13T14:59:59+00:00 Հունիսի 13 14:59|Իրավական|0 Comments