»»ՇՊՀ-ում կատարվող իրադարձությունների վերաբերյալ հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել

ՇՊՀ-ում կատարվող իրադարձությունների վերաբերյալ հրապարակումների հիման վրա քրեական գործ է հարուցվել

Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և ՀՀ քրեական դատավարություն օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բուհի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,-  նշել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

2018-06-13T15:07:01+00:00 Հունիսի 13 15:07|Հասարակություն|0 Comments