»»»Նաղդալյանի ամուսինը շարունակում է աշխատել Փաշինյանի թիմում

Նաղդալյանի ամուսինը շարունակում է աշխատել Փաշինյանի թիմում

Հայաստանի Կառավարության կազմում տեղի են ունենում կառուցվածքային եւ կադրային լուրջ փոփոխություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր կառավարության աշխատակազմում փոփոխություններ է անում։ Զուհագեռ, սակայն կան պաշտոնյաներ, որոնք մինչ այժմ իրենց տեղում են։ Այդ պաշտոյաները նախկին իշխանությունների ժամանակ նշանակված անձինք են, ովքեր մեկ անգամ չէ, որ հայտնվել են մամուլում՝ աղմկահարույց իրադարձությունների պատճառով։

Կառավարությունում իր գործունեությունն է օրինակ շարունակում գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է։

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանի եւ նրա կառավարիչ ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի անունը մամուլում հայտնվեց շատ տարիներ առաջ, «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի Գևորգ Չաուշ 14/3 շենքի բնակիչների  կողմից, ովքեր պնդում են, որ  տուժել են Դավիթ Բեգլարյանի ու Հերմինե Նաղդալյանի գործողություններից։

Ինչ վերաբերում է Նաղդալյանի բիզնես գործուեւությանը, եւ եկամուտներին, ապա այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան։ Բավականին ուշագրավ է նաեւ ամուսնու եկամուտների մասին տվյալները։ Բեգլարյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ  նա  ունի 6 հատ հողամաս, անհատական բնակելի 3 հատ տուն և մեկ հատ բնակարան: Բացի այս, կառավարության աշխատողը երկու ընկերությունում ունի ընդհանուր 150 հազար դրամի բաժնետոմս: Իսկ փոխառությունների չափը կազմում է 1.5 մլն դրամ: Պատգամավորի ամուսինն ունի ընդամենը 5 միլիոն դրամ: Իսկ որպես եկամուտ Բեգլարյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական գերազանցում է 200 հազար դրամը, մեկ ընկերությունից ստացած 41 մլն 160 հազար դրամի չափով շահաբաժինը: Բացի այս` նա 23 մլն դրամի չափով գույք է վաճառել, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ:

Բեգլարյանը կառավարությունում  կազմակերպում է պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը և այսպես շարունակ։ Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր «ատկատները» հենց գնումների միջոցով են արվում։

Այս դեպքում հարց է առաջանում, կադրային փոփոխություններ իրականացնող վարչապետն ու նրա աշխատակազմի ղեկավարը, ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառներով են շարունակում պահել յուղոտ պաշտոնում Նաղդալյանի ամուսնուն։

Irakanum.am