»»»Մարդկության ինտելեկտը վերջին տարիներին նվազում է․ գիտնականներ

Մարդկության ինտելեկտը վերջին տարիներին նվազում է․ գիտնականներ

Վերջին մի քանի տասնյակ տարիներին մարդկության ինտելեկտի մակարդակը նվազել է։ Այդ մասին են վկայում գիտնականների իրականացրած IQ-թեստերի արդյունքները։

MedicalXpress-ի փոխանցմամբ՝ 20-րդ դարի առաջին կեսին IQ-ի բարձր մակարդակը ստացել էր Ֆլիննի էֆեկտ անվանումը։ Այս երեւույթի մեկնաբանության համար տարբեր հիպոթեզներ էին առաջ քաշվում։ Գործոններից մեկը, որը կարող էր ազդել մարդկության «խելացի դառնալու» վրա, գիտնականներն անվանում էին սննդի որակի բարձրացումը, ինչպես նաեւ մարդկանց՝ ճիշտ սնվելու գիտակցումը։

Սակայն ինչպես այժմ պարզել են նորվեգացի գիտնականները, Ֆլիննի այս էֆեկտը փոխվել է ճիշտ հակառակ ուղղությամբ։ Մարդկանց ինտելեկտուալ կարողությունները կտրուկ սկսել են նվազել։ Գիտնականները ուսումնասիրել են նորվեգացիների IQ թեստերի արդյունքները՝ 1970-2009 թվականների ընթացքում։ Գիտնականները ուսումնասիրել են 730 հազար թեստերի արդյունքներ։

Գիտնականները եզրահանգել են, որ վերջին մի քանի տասնամյակում մարդկության ինտելեկտը միջինը 7 աստիճանով նվազել է։ Գիտնականները ենթադրում են, որ պատճառը մարդկանց կենսակերպի փոփոխությունն է։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

2018-06-13T23:26:14+00:00 Հունիսի 13 23:39|Ժամանց|0 Comments