»»Մառնեուլիի քաղաքապետը ձերբակալվել է

Մառնեուլիի քաղաքապետը ձերբակալվել է

Ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը։ Այդ մասին  տեղեկացրել է վրացական «Առաջին ալիքը»։

Նշվում է, որ նախորդ գիշեր Աբազովը հարցաքննության համար կանչվել էր դատախազություն, ինչից հետո, ըստ Առաջին ալիքի աղբյուրի, քննչական գերատեսչությունը որոշում էր կայացրել նրան ձերբակալելու մասին:

Աբազովի ձերբակալությունը ենթադրաբար կապված է Մառնեուլիում քաղաքացի Է.Ա.-ի նկատմամբ խմբակային անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի հետ, ինչի մասին ռեպորտաժ էր պատրաստել «Ստուդիա Մոնիտոր»-ը: Դատախազությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել:

2018-06-13T14:01:32+00:00 Հունիսի 13 14:01|Աշխարհ|0 Comments