»»»Կարապետյանի վատությունը. ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը

Կարապետյանի վատությունը. ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որի պաշտոնավորման ընթացքում երկրի տնտեսության մեջ որևեւէ դրական տեղաշարժ չարձանագրվեց փաստ է: Պարտադիր հանրապետականացված Կարապետյանի գերխնդիրը պաշտոնավարման ընթացքում մեկն էր քծնել Սերժ Սարգսյանին, այդ կերպ իրագործելով իր նպատակները, որոնք բարեբախտաբար կյանքի չկոչվեցին:

Կարեն Կարապետյան քաղաքական գործիչն իրականում չարիք էր դարձել Հայաստանի համար, ինչն առավել ակնհայտ դարձավ թավշյա հեղափոխության օրերին: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նա ամեն ինչ անում էր, երկրի կառավարման ղեկն իր ձեռքը վերցնելու համար: Ընդհանուր առմամբ թավշյա հեղափոխության օրերին բոլորն իրենց լավ պահեցին, բացի մեկից եւ այդ մեկը Կարապետյան Կարենն էր: Նրա կառավարությունը տապալվեց: Այս ամենին զուգահեռ Մոսկվայից գործուղված վարչապետի պաշտոնը զբաղեցնող Կարապետյանը անում էր հնարավոր ամեն ինչ չեզոքացնելու համար քաղաքական իր հակառակորդներին: Այդ համատեքստում կարելի է դիտարկել նախկին կառավարության կողմից մշակված «Բարեգործության մասին» օրենքի նախագիծն է, որը քննարկվում է Հայաստանի ԱԺ-ում: Հայաստանում եզակի են այն անձինք, ովքեր տարիներ շարունակ իրականացրել եւ շարունակում են իրականացնել բարեգործություններ, որոնք միտված են սոցիալական խավի կյանքը որոշակի չափով բարելավելուն: Անդ անձանց շարքում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանի այն քաղաքացիներին եւ կազմակերպություններին, որոնք դրա անհրաժեշտությունը ունեցել են: Կարեն Կարապետյանը նպատակ է ունեցել փակել այդ գործունեությունը: Կարեն Կարապետյան քաղաքական գործիչն այլեւս որեւէ դերակատարություն չունի:

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության սխալներից մեկը կլինի շարունակել կյանքի կոչել այդ նախագիծը: Գագիկ Ծառուկյանի բարեգործություններից օգտվել եւ շարունակում են օգտվել հազարավոր քաղաքացիներ, նույն այն քաղաքացիները, ովքեր դուրս էին եկել փողոց, պայքարելու ՀՀԿ-ի դեմ: Եթե Հայաստանի խորհրդարանը, որտեղ ՀՀԿ-ն այս պահին մեծամասնություն չի կազմում ընդունի «Բարեգործության մասին» օրենքի նախագիծը, ապա այն կարող է ճակատագրական լինել նույն Փաշինյանի եւ նրա իշխանության համար: Ակնհայտ է, որ այս օրենքի նախագծով ոչ թե վատություն  է արվում Գագիկ Ծառուկյանին, այլ այն  քաղաքացիներին, ովքեր օգտվում են բարեգործությունից:

«Չարաբաստիկ» օրենքի նախագիծը Կառավարությունը պետք է հետ կանչի, հակառակ դեպքում հետագա զարգացումները կարող են փողոց դուրս հանել այն մարդկանց, ովքեր ոչ վաղ անցյալում պայքարում էին ՀՀԿ-ի հավերժացման դեմ:

Irakanum.am