»»Թիրախում Հրազդանն է. Ստուգումներ՝ Կոտայքի մարզպետի կողմից. «Ժամանակ»

Թիրախում Հրազդանն է. Ստուգումներ՝ Կոտայքի մարզպետի կողմից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Հրազդանի քաղաքապետի հրաժարականի թեման այն վառ օրինակն է, թե ինչպես չի կարելի աշխատել նոր Հայաստանում։ Մարզպետը պատրաստվում է ստուգումներ սկսել Հրազդանի քաղաքապետարանում:

«Այո, հիմնավոր կասկածներ ունեմ համայնքի զարգացման գործում համայնքի բյուջեի ոչ նպատակահարմար ծախսերի հետ կապված և ցանկանում եմ համոզվել, որ բյուջեով նախատեսված ծախսերը՝ քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման համար, ծառայել են նպատակին։ Ես այդ մասով կասկածներ ունեմ, և դրա գնահատականը կտա միայն համապատասխան մարմինը համապատասխան ընթացակարգերի արդյունքում»,- մեզ հետ զրույցում նշեց Ռոմանոս Պետրոսյանը»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

2018-06-13T09:49:04+00:00 Հունիսի 13 9:49|Մամուլ|0 Comments