»»Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ

Դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Սրմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Ալբերտին արդեն երկու անգամ վիրահատել են Գերմանիայում այս տարվա սկզբին։ Սա վերջին՝պլաստիկ վիրահատությունն էր։

Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

2018-06-13T22:39:05+00:00 Հունիսի 13 22:39|Հասարակություն|0 Comments