»»»Երեւանում մայրը տան ննջասենյակում հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին

Երեւանում մայրը տան ննջասենյակում հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին

Երեւանում, այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում Երեւանի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարբախի բաժանմունք, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ տան ննջարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում երկհարկանի մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ՝ 27-ամյա Վ. Գ.-ի դին։

Աղբյուրի տեղեկություններով՝ տղային կախված հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է 1-03, սակայն մինչ բժիշկների ժամանումը, տղան արդեն մահացած է եղել։ Վ. Գ.-ն ամուսնացած էր, սակայն կինն ու տղան դպրոցական արձակուրդների առիթով բացակայել են տնից:

2018-06-13T19:46:42+00:00 Հունիսի 13 19:40|Պատահարներ|0 Comments