», Քաղաքականություն»Դուք հերոսաբար պաշտպանեցիք Հ1-ին. Իվետա Տոնոյանը՝ ֆինանսների նախարարին

Դուք հերոսաբար պաշտպանեցիք Հ1-ին. Իվետա Տոնոյանը՝ ֆինանսների նախարարին

Այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում քննարկվում է 2017թ. ՀՀ բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

«Դուք հերոսաբար պաշտպանեցիք Հանրային հեռուստաընկերությանը»,- դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Հ1»-ում 2 մլրդ դրամի չարաշահումների մասին լուրերին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արձանագրված 170 մլն-ի չարաշահումները ո՞ր ոլորտներին էին վերաբերում. «Նաև կա տեղեկատվություն, որ այդ գումարը վերադարձվել է բյուջե, սակայն պահուստային ֆոնդից կրկին հատկացվել է Հանրային հեռուստաընկերությանը»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում:

2018-06-13T17:48:33+00:00 Հունիսի 13 17:48|Տեսանյութեր, Քաղաքականություն|0 Comments