»»Արսեն Այվազյանը՝ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելու մասին

Արսեն Այվազյանը՝ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելու մասին

«Ես   չեմ նշանակվել, չգիտեմ այդ լուրերը որտեղից են տարածվում: Ես աշխատում եմ Արմավիրի մարզային ոստիկանության պետի պաշտոնում»: Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզային ոստիկանության պետ Արսեն Այվազյանը, մեկնաբանելով իր՝ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելու մասին լուրերը: Հիշեցնենք, որ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Արսեն Այվազյանը առաջիկայում կնշանակվի Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ, փոխարինելով այդ պաշտոնում, հրաժարական ներկայացրած Աղվան Հովսեփյանին:

Հարցին, թե  Ձեզ առաջարկ չի եղե՞լ, Այվազյանը պատասխանեց. «Ես աշխատում եմ այստեղ, որեւէ բանից տեղյակ չեմ, զբաղվում ենք մեր աշխատանքով»:

2018-06-13T15:15:25+00:00 Հունիսի 13 14:52|Հասարակություն|0 Comments