»»Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում

Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում: Ինչպես հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը, քննարկվում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հարցը:

Նախարարն առանձին խմբերով ընդունում է երկու կողմերի ներկայացուցիչներին, որից հետո հանդիպում կունենա նաև ուսանողների հետ: Նախարարը խոստացավ հանդիպման արդյունքներն ամփոփել լրատվամիջոցների հետ:

Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ հավաքվել են նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի որոշ դասախոսներ և ուսանողներ: Դրսում լարված իրավիճակ է:

2018-06-13T22:01:13+00:00 Հունիսի 13 22:01|Հասարակություն|0 Comments