»»»ԱՆ պարզաբանումը 5 ամսական երեխայի մահվան կապակցությամբ

ԱՆ պարզաբանումը 5 ամսական երեխայի մահվան կապակցությամբ

Հունիսի 7-ին Երևանում մահացած երեխայի ծնողները հանդիպել են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ և ներկայացրել իրենց դժգոհությունները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Փոխնախարարը, առողջապահության նախարարության և նախարարի անունից խորին ցավակցություն հայտնելով, համապատասխան ծառայություններին հանձնարարել է իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը՝ ներառյալ հղիության և ծննդաբերության ընթացքը և հետագա բժշկական հսկողությունը:

Միաժամանակ, ծնողներին փաստվել է, որ, համաձայն գործող օրենսդրության, իրավապահ մարմինների կողմից ընթանում է նախաքննություն, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները չափազանց կարևոր են երեխայի մահվան հետ կապված բոլոր հանգամանքները և պատճառահետևանքային կապերը բացահայտելու, իրականացված բուժօգնության լիարժեքությունը գնահատելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխա է մահացել։

2018-06-13T19:20:09+00:00 Հունիսի 13 19:15|Առողջություն, Հասարակություն|0 Comments