»»Աննա Հակոբյանը Մոսկվայում այցելել է նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցասրահը

Աննա Հակոբյանը Մոսկվայում այցելել է նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցասրահը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում այցելել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցասրահը։ Այսմասին տեղեկացնում են  ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

ՌԴ-ում ՀՀ դեսպանի տինկոջ՝ Մերի Տողանյանի նախաձեռնությամբ ցուցասրահում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանում բնակվող հայ մտավորականության ներկայացուցիչների հետ։

Ցուցասրահում կայացել է նաև հանդիպում Նիկոլայ Նիկողոսյանի հետ։

2018-06-13T22:41:39+00:00 Հունիսի 13 22:41|Մշակույթ|0 Comments