»»Ամիրյանը Օրբելյանին առանց մրցույթի է տնօրեն նշանակել. (լուսանկար)

Ամիրյանը Օրբելյանին առանց մրցույթի է տնօրեն նշանակել. (լուսանկար)

2017 թվականի սկզբին Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի որոշմամբ  Ալեքնսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Կոնստանին Օրբելյանը (մաեստրո Կոնստանտին Օրբելյանի զարմիկը), ով միանգամից ձեռնամուխ եղավ հին կադրերից ազատվելուն: Օրբելյանը կադրային վերադասավորումների շղարշի ներքո իրականում ճանապարհ էր հարթում իր ծանոթ- բարեկամների համար: Այս ամենի վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան:

Մինչդեռ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ Արմեն Ամիրյանը Կոնստանտին Օրբելյանին այդ պաշտոնում անօրինական է նշանակել: Մեր տրամադրության տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որը հավաստում է, որ Օրբելյանի նշանակումն այդ պաշտոնին եղել է առանց մրցույթի հայտարարման:

Թե ինչու է օրենքը շրջանցելով Ամիրյանը նման որոշում կայացրել, թերեւս ունի իր բացատրությունը: Կոնստանտին Օրբելյանը վայելում է նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորչությունը, եւ շրջանառվող տեղեկությունների համաձայն հենց նրա հրահանգով է Ամիրյանը, ով եւս կատարել է նախկին իշխանությունների հրահանգը կատարել այդ նշանակումը: Միաժամանակ չի բացառվում, որ առանց մրցույթի նման նշանակում կատարելով ըստ էության Արմեն Ամիրյանը խուսափել է խայտառակությունից: Հայտնի է, որ Կ. Օրբելյանը հայերենին վարժ չի տիրապետում, եւ կարելի է ենթադրել, թե ինչ զարգացումներ կլինեին, եթե Օրբելյանը նման բարձր պաշտոնի նշանակվելու համար մրցութային  կարգով նշանակվեր:

Հայաստանում իրավիճակ է փոխվել, գործող իշխանությունները ձեռնախուխ են լինում նախկինում կատարված անօրինական որոշում կայացնողներին պատժել: Չի բացառվում, որ  պատժիչ գործողությունները հասնեն նաեւ նախկին նախարար Արմեն Ամիրյանին:

Irakanum.am

2018-06-13T17:47:31+00:00 Հունիսի 13 17:02|Հասարակություն|0 Comments