», Քաղաքականություն»«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը հիշեցնում է ստալինյան ժամանակները. Ռուստամյանը՝ Մինասյան-Փաշինյան բանավեճի մասին

«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը հիշեցնում է ստալինյան ժամանակները. Ռուստամյանը՝ Մինասյան-Փաշինյան բանավեճի մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է նախօրեին կառավարության նիստում Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած բանավեճին։

Նա նշել է, որ կառավարությունը քաղաքական եւ կոլեգիալ մարմին  ռւ նախատեսված է որոշումներն ընդունել քվեարկությամբ, եթե ինքնանպատակ միաձայնություն լինի, ուրեմն պետք է քվեարկությունը հանել:

«Հենց միջազգային առաջադեմ փորձն է ասում, որ կառավարության մեջ պետք է լինեն տարբեր տեսակետներ եւ ձայների մեծանասնությամբ են որոշումները կայացվում, այլ ոչ թե միաձայնոթյամբ: Համախոհությունը շատ լավ բան է: Ակնհայտ է , որ եղել են հարցեր, որոնք սկզբունքային դիրքորոշման հարցեր են, երբ միանում են տարբեր գաղափարախոսությամբ կուսակցություններ: Դա չի նշանակում վերանում են նրանց գաղափարախոսությունները եւ դրա հատման շուրջ է, որ տեղի է ունենում ընդհանուր համագործակցություն»,-ասել է Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանը նշել է, որ երեկվա նիստում կատարվածը բնական երեւույթ է. «Ով մեզ հետ չի, մեր դեմ է» սկզբունքը ինձ համար բացարձակապես անընդունելի է, ով էլ դա հնչեցնի:  Դա ստալինյան ժամանակներն են հիշեցնում եւ չպիտի հետ գնանք այս ժամանակները»,-ասել է Արմեն Ռուստամյանը՝ վստահեցնելով, որ Դաշնակցությունն ունի սկզբունքներ եւ չի շեղվի դրանցից:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

2018-06-12T16:15:36+00:00 Հունիսի 12 13:41|Տեսանյութեր, Քաղաքականություն|0 Comments