»»Մխիթարյան․ եթե գլուխդ դատարկ է, ապա կարիք չկա անգամ ֆուտբոլ խաղալու մասին մտածել

Մխիթարյան․ եթե գլուխդ դատարկ է, ապա կարիք չկա անգամ ֆուտբոլ խաղալու մասին մտածել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է աշխարհի առաջնության, իր փոքրիկ կրկնօրինակ խաղալիքի և այլ թեմաների մասին:

«Մեծ սիրով կհետևեի աշխարհի առաջնության եզրափակիչին, սակայն այդ օրերին «Արսենալ»-ը հավաք ունի Սինգապուրում, և ես թիմի հետ պետք է լինեմ: Կուզենայի աշխարհի այս առաջնությունում գեղեցիկ խաղ տեսնել` հարձակողական ոճով»,- rsport.ria.ru-ի հետ զրույցում ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը խոսել է նաև իր նոր խաղալիքի` «MickyToy»-ի մասին` մասնավորապես փաստելով, որ Հայաստանում շատ երեխաներ ուզում են տեսնել իրեն, սակայն դա անհնար է, իսկ հիմա նրանք հնարավորություն ունեն խաղալու իր հետ:

«Ֆուտբոլ խաղում են ոչ թե մարմնով, ոչ թե ոտքերով, այլ` գլխով: Կարևորն է այն, թե որքան արագ ես դու մարզադաշտում: Մարդիկ կարող են բնությունից հաղթանդամ լինել, սակայն եթե գլուխդ դատարկ է, ապա կարիք չկա անգամ ֆուտբոլ խաղալու մասին մտածել»,-համեմատելով Խավիին և Ռոնալդուին՝ ասել է Մխիթարյանը: Վերջինս կարծում է, որ երկու ֆուտբոլիստները տարբեր են, և նրանց համեմատելը դժվար է:

2018-06-12T15:58:32+00:00 Հունիսի 12 15:58|Սպորտ|0 Comments