», Քաղաքականություն»Գասպարյան Վովան ուզում էր բռներ, դատեր, չեմ թողել. Մանվել Գրիգորյանը՝ Դոն Պիպոյի մասին

Գասպարյան Վովան ուզում էր բռներ, դատեր, չեմ թողել. Մանվել Գրիգորյանը՝ Դոն Պիպոյի մասին

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանն անդրադարձավ իր եւ Արթուր Ասատրյանի հարաբերություններին, ով ավելի հայտնի է Դոն Պիպո մականունով։ Նա նշեց, որ իրենք որեւէ խնդիր չունեն:

«Եթե հայ ազգն ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա է բերում, ուրեմն աղջիկ, տղեն խառնում են իրար»,- ասաց նա։ Մանվել Գրիգորյանը վստահեցրեց, որ Արթուր Ասատրյանն իր հետ խնդիր չի ունեցել:

«Ո՞վ է, որ ունենամ, հակառակը՝ գնալու ժամանակ օգնել եմ, որ գնա: Գասպարյան Վովան ուզում էր բռներ, դատեր, չեմ թողել»։

 

 

2018-06-12T16:28:42+00:00 Հունիսի 12 12:11|Տեսանյութեր, Քաղաքականություն|0 Comments