»»»Բակո Սահակյանն ընդունեց Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին

Բակո Սահակյանն ընդունեց Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին:

Անդրադարձ է կատարվել Մոնթե Մելքոնյանի կյանքին, անցած հերոսական ուղուն, Արցախյան ազատամարտում ունեցած նշանակալի ավանդին:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանը պատկանում է հայ ազգի մեծերի շարքին, ում նվիրվածությունն ու սխրանքը հայրենիքի պաշտպանության գործում դարձել են ոգեշնչման եւ ընդօրինակման աղբյուր սերունդների համար:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

2018-06-12T18:41:48+00:00 Հունիսի 12 18:41|Լեռնային Ղարաբաղ|0 Comments