»»»Արարատի մարզում տղամարդը ծեծել է բժշկին. գործը դատարանում է

Արարատի մարզում տղամարդը ծեծել է բժշկին. գործը դատարանում է

Արարատի մարզում ավարտվել է բժշկի նկատմամբ բռնություն կիրառելու գործով նախաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արտակ Կ.-ն հունվարի 12-ին դստերը տնային պայմաններում բուժօգնություն ցուցաբերելու համար իր տուն ուշ ժամանելու հարցի շուրջ վիճաբանել է Նոյակերտ գյուղի «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ Ռազմիկ Սիմոնյանի հետ: Վիճաբանության ընթացքում տղամարդը դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է բժշկի գլխին: Դրանից անմիջապես հետո Արտակ Կ.-ն Ռազմիկ Սիմոնյանի գույքը վնասելու դիտավորությամբ բռունցքներով հարվածել է նրա մեքենային եւ վնասել այն:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

2018-06-12T00:28:07+00:00 Հունիսի 12 0:28|Առողջություն|0 Comments