»»»Սասուն Խաչատրյանը կնշանակվի ՀՔԾ պետ

Սասուն Խաչատրյանը կնշանակվի ՀՔԾ պետ

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը օրեր առաջ  հրաժարական է ներկայացրել։ Վահրամ Շահինյանի  փոխարեն ՀՔԾ պետ  կնշանակվի Սասուն Խաչատրյանը։  Վերջինս կնշանակվի այդ պաշտոնում, այսօր տեղի ունենալիք Կառավարության արտահերթ նիստում։

Սասուն Խաչատրյանը «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է։