»»Երբ գերշահույթից հրաժարվելը ներկայացվում է որպես բարեգործություն

Երբ գերշահույթից հրաժարվելը ներկայացվում է որպես բարեգործություն

Օրեր առաջ ՀՀ Կառավարության նիստում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարը առաջարկեց անապահով ընտանիքների համար էլ. Էներգիայի գործող սակագինը իջեցնել 10 դրամով: Կառավարությունը ընդունեց նախարարի առաջարկը և «Տաշիր գրուպի» հետ բանակցությունների արդյունքում էլ. Էներգիայի սակագինը անապահով 120-130 հազար ընտանիքների համար կնվազի առայժմ 10 դրամով:
Ոմանք այս քայլը որակեցին որպես Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի բարեգործությունն ուղղված հայ ժողովրդի անապահով խավին: Ինչն էլ տեղիք տվեց պարզ թվաբանական վերլուծության, որը բացահայտում է բարեգործության ճիշտ հակառակ պատկերը:

Եվ այսպես որոշակի մաթեմատիկական վերլուծությունը չէր խանգարի՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվել և որքանով է էլ. Էներգիայի սակագնի նվազեցման կառավարության նախաձեռնությունը հնարավոր դիտարկել որպես բարեգործություն Սամվել Կարապետյանի կողմից:

Այսպիսով 2015 թվականի Էլեկտրիկ Երևանի հայտնի ակցիաներից հետո սեպտեմբերին ՀԷՑ-ը սեփականաշնորհվեց Տաշիր գրուպի կողմից, արդեն իսկ 7 դրամ բարձրացված սակագնով, որն ամենահամեստ հաշվարկներով մեկ տարվա մեջ ապահովում է լրացուցիչ 126 միլիոն դոլարի գերշահույթ:

Փաստորեն այսքան տարիների ընթացքում ՀԷՑ-ը չի հրաժարվել լրացուցիչ գերշահույթից և դա անում է միայն այժմ, այն էլ կառավարության հորդորով, սակայն փորձ անելով դա ներկայացնել որպես բարեգործություն:

Մինչդեռ բարեգործություն կատարող անձն այս տարիների ընթացքում ինքը հանդես կգար
էլ.Էներգիայի սակագինը նվազեցնելու սեփական նախաձեռնությամբ:Ինչը չի արվել:
Ուստի պետք չէ գույները խտացնելով փորձել բարեգործության անվան տակ դիվիդենտներ հավաքել:

Այսքանից հետո անհայտ է մնում մեկ հանգամանք, թե ի՞նչ թաքնված մոտիվներ են դրդել այս ամենը ներկայացնել որպես Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործություն…
Ինչն էլ թողնում ենք ընթերցողի դատին:

Կարեն Գրիգորյան

2018-06-11T20:16:35+00:00 Հունիսի 11 20:16|Տնտեսություն|0 Comments