»»»Եվ ի՞նչու էիք սրա դեմ պայքարում. իսկ ո՞վ է ասում, թե ջնջեք այդ կուտակայինը. Հրանտ Բագրատյան

Եվ ի՞նչու էիք սրա դեմ պայքարում. իսկ ո՞վ է ասում, թե ջնջեք այդ կուտակայինը. Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչքան հասկացա մամուլի հաղորդագրումներից հուլիսի 1-ից կուտակայինն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։ Կառավարության տարածված հաղորդագրությունն ամբողջությամբ ինքնաարդարացման բնույթ ունի։ Բա չեք ասի, 120 մլրդ դրամից 70-ը պետական արժեթղթերի մեջ է ներդրված (50-ը ջհանդամը), մարդկանց մեծ մասն արդեն ընդգրկված է, ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհահռչակ ընկերություններ և այլն, և այլն։ Նախկիններն ավելի «լուրջ» փաստարկներ էին բերում։ Մի ասող լինի, իսկ ո՞վ է ասում, թե ջնջեք այդ կուտակայինը։ Խնդիրը գործողության ժամկետն է (45 տարի) և պարտադիրությունը։ Եվ ի՞նչու էիք սրա դեմ պայքարում։ Լավ է, սրանից հետո ԱՎԾ-ն այդ ամենը կհաշվի աշխատավարձի մեջ (եթե Ս.Մնացականյանը մնա 45 տարի, ապա 45 տարի հետո էլ կհաշվի եկամուտների մեջ) և մենք իրական աշխատավարձի էլ ավելի մեծ աճ կունենանք» ։

 

2018-06-11T22:04:09+00:00 Հունիսի 11 22:01|Ֆինանսներ|0 Comments