»»»Ես չեմ մասնակցելու նախագահի 2020թ. ընտրություններին. Բակո Սահակյան (Տեսանյութ)

Ես չեմ մասնակցելու նախագահի 2020թ. ընտրություններին. Բակո Սահակյան (Տեսանյութ)

«2020թ-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին»,- մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։

Ըստ նրա՝ 2017 թվականին ժողովուրդն ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է  անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով։  Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը համապատասխանեցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում