»»Անհամապատասխանություն «Պարմա» ՍՊԸ-ում

Անհամապատասխանություն «Պարմա» ՍՊԸ-ում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Պարմա» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի արտադրության դեպք:

Մասնավորապես, լաբորատոր փորձաքննության արդյունքներով, ընկերության կողմից արտադրված «Պելմենի»-ի նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011 և ՄՄ ՏԿ 034/2013 պահանջներին: 22.05.2018թ. արտադրության «Պելմենի»-ի ողջ խմբաքանակը՝ երկու ամիս պիտանիության ժամկետով, համարվել է վտանգավոր. իրացումն արգելվել է:

Ծառայությունը կասեցրել է նաև «Պարմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մինչև հայտնաբերված խախտումերը վերացնելը: Հանձնարարվել է արտադրությունը համապատասխանեցնել սահմանված պահանջներին և փորձնական արտադրանքի լաբորատոր փորձաքննությամբ հավաստիանալ, որ անհամապատասխանությունը վերացված է. արտադրության կասեցումը կվերացվի միայն այդ հիմքով:
Ստուգումները շարունակվում են:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am

2018-06-11T18:33:56+00:00 Հունիսի 11 18:33|Տնտեսություն|0 Comments