»»Աղվան Հովսեփյանը հրաժարական կներկայացնի

Աղվան Հովսեփյանը հրաժարական կներկայացնի

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարական կներկայացնի։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի տեքստը կլինի գրեթե նույնաբովանդակ, ինչ ՀՔԾ պետինն էր։ Հովսեփյանն իր հրաժարականը կպատճառաբանի երկրում իրավիճակի փոփոխությամբ։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել 2014 թվականին։ 1998-1999 եւ 2004-2013թթ. նա զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

 

2018-06-11T13:20:18+00:00 Հունիսի 11 13:20|Իրավական|0 Comments