»»»Սերժ Թանկյանի ջերմ գրառումը՝ իր կնոջ մասին (ֆոտո)

Սերժ Թանկյանի ջերմ գրառումը՝ իր կնոջ մասին (ֆոտո)

Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը, ով ավելի քան 570 հազար հետեւորդ ունի Instagram-ում, հրապարակել է իր եւ կնոջ՝ Անժելա Մադաթյանի լուսանկարը:
Թանկյանը մեկնաբանել է իրենց լուսանկարը՝ կից գրելով հետեւյալ տողերը. «Ես անսահման շնորհակալ եմ իմ ընտանեկան արմատների եւ, հատկապես, իմ կնոջ ու որդու՝ Ռումիի սիրո եւ աջակցության համար: Ես երբեք չեմ հանդիպել մեկին, ով ամեն օր ջանում է այլոց համար լինել ավելի լավը: Ուրախ հոբելյան: Քեզ ճանաչելով՝ ես ավելի լավն եմ դառնում»:

Սերժ Թանկյանի եւ ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը կայացել էր 2012 թվականի հունիսի 10-ին:

2018-06-10T17:52:31+00:00 Հունիսի 10 17:52|Մշակույթ, Շոուբիզնես|0 Comments