»»Ռուս պատանին կոմայի մեջ է ընկել Անթալիայում հանգստանալիս

Ռուս պատանին կոմայի մեջ է ընկել Անթալիայում հանգստանալիս

Թուրքիայում բժիշկները պայքարում են ՌԴ Չելյաբինսկ քաղաքի բնակչի կյանքի համար, որը կոմայի մեջ է հայտնվել Անթալիայում հանգստանալու ժամանակ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Անթալիայում ՌԴ հյուպատոսության աշխատակցին:

«Երիտասարդին անգիտակից վիճակում հայտնաբերել են լողավազանում, ներկա պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Պետք է հետազոտություն անցկացնել՝ պարզելու համար տուժածի արյան մեջ ալկոհոլի առկայությունը կամ բացակայությունը», — ասել է գործակալության աղբյուրը:

Տուժածի մայրը հայտնել է, որ որդին 16 տարեկան է, և նրան գտել են լողավազանում՝ առանց գիտակցության: Նրա խոսքով՝ որդին երեկոյան դուրս է եկել զբոսնելու, որից հետո նրան այնտեղ են հայտնաբերել:

Հիշեցնենք, որ ուրբաթ Թուրքիայի առողջարանային քաղաքներում երկու մահվան դեպք էր գրանցվել: Տարբեր առողջարաններում հանգստանալիս երկու ռուս զբոսաշրջիկ էր զոհվել:

2018-06-10T23:48:34+00:00 Հունիսի 10 23:48|Աշխարհ|0 Comments