»»»Պուտինը հայտարարել է Թրամփի հետ հանդիպման անհրաժեշտության մասին

Պուտինը հայտարարել է Թրամփի հետ հանդիպման անհրաժեշտության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համերաշխ է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի անցկացման անհրաժեշտության հարցում՝ նշելով, որ բանակցությունների վայրը նշանակություն չունի, գլխավորը՝ լցնել այն կոնկրետ բովանդակությամբ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Հենց ամերիկյան կողմը պատրաստ լինի, անմիջապես այդ հանդիպումը կկայանա՝ ելնելով, իհարկե, իմ աշխատանքային գրաֆիկից»,-շեշտել է Պուտինը՝ նշելով, որ վայրի հարցով Թրամփի հետ առարկայական զրույց չի ունեցել։

«Շատ երկրներ են ցանկություն հայտնում մեզ այդպիսի աջակցություն ցույց տալ՝ դրանք մի քանի եվրոպական երկրներն են, ինչպես Ավստրիան է, թերեւս, այլ երկրի մասին չեմ լսել, բայց կարծում եմ այդ հարցը տեխնիկական է»,-նշել է ՌԴ նախագահը։

2018-06-10T13:09:46+00:00 Հունիսի 10 16:00|Աշխարհ, Արևելք|0 Comments