»»»Թրամփը ժամանել է Սինգապուր

Թրամփը ժամանել է Սինգապուր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը ժամանել է Սինգապուր և վայրէջք կատարել «Պայա Լեբար» ռազմաբազայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնան դիմավորել է Թրամփին ինքնաթիռի մոտ: Վերջինս սեղմել է նրա ձեռքն ու ողջունել Սինգապուրի պատվիրակության ներկայացուցիչներին:

Սպասվում է, որ Թրամփը կանգ կառնի «Շանգրի-Լա» հյուրանոցում, որտեղ արդեն անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել. տեղադրվել են անցակետեր ու ցանկապատեր, տրամադրվել են պահակախմբեր:

2018-06-10T19:57:27+00:00 Հունիսի 10 20:06|Աշխարհ, Արևմուտք|0 Comments