»»»Այլևս Հայաստանում արտոնյալ բուժհաստատություն չի լինելու. առողջապահության նախարարի ու նախարարության դիրքորոշումը հստակ է

Այլևս Հայաստանում արտոնյալ բուժհաստատություն չի լինելու. առողջապահության նախարարի ու նախարարության դիրքորոշումը հստակ է

Հայաստանում այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինելու: Այս մասին ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը նշել է նախարարության աշխատակազմի առողջապահական պետական գործակալության աշխատակիցների հետ ժողովի ժամանակ:

«Դա անձամբ նախարարի և նախարարության հստակ դիրքորոշումն է: Իմ կողմից հավելեմ՝ բուժական հաստատությունների ղեկավարները պետք է օր առաջ գիտակցեն, որ սրանք ուղղակի խոսքեր չեն: Սա նոր Հայաստանի հստակ դիրքորոշումն է, և յուրաքանչյուր ապօրինություն կասեցվելու է օրենքով»,- հայտարարել է փոխնախարարը՝ այդպիսով վերահաստատելով համակարգում արմատական փոփոխություններ անելու նախարարի նպատակադրումը:

2018-06-09T18:01:51+00:00 Հունիսի 9 18:01|Առողջություն, Հասարակություն|0 Comments