»»»Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքն ամուսնուն

Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքն ամուսնուն

Հունիսի 8-ին ծննդյան տարեդարձն է նշում հայտնի ռեփեր, «Գրեմմի»-ի մրցանակակիր եւ  Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը: Նա դարձավ 41 տարեկան:

Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի էջում կիսվել է Քանյեի լուսանկարներից մեկով՝ իրենց փոքրիկի հետ:

Հայազգի հեռուստաաստղը մեկնաբանել է լուսանկարը հետեւյալ կերպ. «Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ս: Սա կատաղի տարի էր, բայց մենք այստեղ ենք, եւ կյանքը հիասքանչ է: Այնքան հպարտ եմ քեզնով, որ իրականացնում ես քո երազանքները: Դու ինձ ոգեշնչում ես, որ անհնարինը միշտ էլ կարող է դառնալ իրականություն: Սիրում եմ քեզ»:

2018-06-08T22:09:01+00:00 Հունիսի 8 22:09|Ժամանց|0 Comments