»»»Ամենահայտնի վիտամինային հավելումները գրեթե անօգուտ են

Ամենահայտնի վիտամինային հավելումները գրեթե անօգուտ են

Վիտամիններն ու հակաօքսիդանտներն անհրաժեշտ են մարդու առողջության համար, այդ պատճառով շատերը դրանք օգտագործում են հավելումների տեսքով։ Սակայն Տորոնտոյի համալսարանի մասնագետները հայտարարում են, որ դա անել պետք չէ՝ հավելումների գրեթե մեծ մասն անօգուտ են եւ անգամ կարող են վնասակար լինել։

Շուկայում առկա վիտամինային հավելումների մեծ մասը, գիտնականների կարծիքով, իրականում գումարի անիմաստ կորուստ են։

Գիտնականները լայնածավալ ուսումնասիրություններ են արել՝ ներառելով բոլոր հավելումները, որոնցում առկա են A, B1, B2, B3 , B6, B9, C, D, E, բետա-կարոտին, կալցիում, երկար, ցինկ, մագնեզիում եւ այլն։

Արդյունքում պարզվել է, որ մուլտիվիտամինները, D եւ C վիտամինները, կալցիումը հիմնականում ոչ մի ազդեցություն չեն թողնում առողջության վրա, իսկ ահա նիացինն ու հակաօքսիդանտները վնասում են այն։  Նիացինն ընդունում են խոլեստերինն իջեցնելու համար, սակայն պարզվել է, որ այն բարձրացնում է շաքարի մակարդակն արյան մեջ։ Համեմատաբար արդյունավետ է եղել ֆոլաթթվի (B9)  օգտագործումը։

Իսկ ահա հակաօքսիդանտները որոշ մետաղների դեֆիցիտ են առաջացնում օրգանիզմում։

Գիտնականները նշում են, որ ավելի ճիշտ է պարզապես  ուշադիր հետևել իրենց սննդին ու ընդունել վիտամիններով հարուստ մթերքներ։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

2018-06-08T23:18:44+00:00 Հունիսի 8 23:30|Առողջություն, Հասարակություն|0 Comments