»»»Հայաստանի ԱԳՆ խոսնակի պատասխանն Իլհամ Ալիևին

Հայաստանի ԱԳՆ խոսնակի պատասխանն Իլհամ Ալիևին

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարությանը, որում Հայաստանի նախորդ իշխանությունները հանցավոր ռեժիմ էին անվանվել:

«Դժվար թե ինչ-որ մեկը կարող է ժողովրդավարության վերաբերյալ մտքեր հայտնել՝ ելնելով ռեժիմից, որը երկիրը ղեկավարում է 1960-ականներից ի վեր», — թվիթերյան իր էջում գրել է Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իֆթարի տոնակատարության ժամանակ հայտարարել էր. «Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդ իշխանության սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության կարգավորման համար և կանցնի իրական բանակցային գործընթացի: Այդպիսով, հարցը կարող է լուծվել, և Կովկասում խաղաղություն կարող է հաստատվել: Մենք դա ցանկանում ենք, մենք պահանջում ենք կարգավորել հակամարտությունը, մենք դրա իրավունքն ունենք: Հուսով եմ, որ տվյալ հարցը շուտափույթ կլուծվի բանակցային ճանապարհով»,- ասել է Ալիևն Իֆթարի տոնակատարության ժամանակ:

2018-06-07T22:05:58+00:00 Հունիսի 7 22:05|Արտաքին քաղաքականություն|0 Comments