»»»Էմմա Պալյանը նշանակվել է Շիրակի մարզպետի օգնական

Էմմա Պալյանը նշանակվել է Շիրակի մարզպետի օգնական

Շիրակի նորաշնանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը որոշում է կայացրել Էմմա Պալյանին նշանակել ՀՀ Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնում: Մարզպետի օգնականը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական աշխատանք և կատարում է մարզպետի կողմից իրեն վերապահված պարտականությունները:

Էմմա Պալյանի կենսագրությունը։

Պալյան Էմմա Նորայրի: Ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 26-ին Գյումրի քաղաքում: 1997թթ-ից մինչև 2007 թվականը սովորել է Գյումրու Միքայել նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում: 2007 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ: 2011 թվականին ավարտել է ԲՈՒՀ-ը՝ կարմիր դպլոմով:

2010-2012 թվականներին աշխատել է ԳԱԼԱ հ/ը-ում՝ որպես լրագրող: 2013-2018թթ-ին աշխատել է araratnews.am լրատվական կայքում՝ սկզբում որպես լրագրող, հետո որպես կայքի խմբագիր: Ամուսնացած է, ունի 2 աղջիկ: 2016 թվականից  Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

2018-06-07T11:51:40+00:00 Հունիսի 7 11:51|Հասարակություն, Մարզեր|0 Comments