»»»Անսովոր պիցցայի հեղինակները խոստանում են՝ այն կնպաստի քաղցկեղի հաղթահարմանը

Անսովոր պիցցայի հեղինակները խոստանում են՝ այն կնպաստի քաղցկեղի հաղթահարմանը

Նեապոլի Քաղցկեղի ազգային ինստիտուտի գիտնականները խոհարարների հետ համատեղ բացառիկ պիցցա են ստեղծել։  Նրանք պնդում են, որ այս պիցցան կարող է կանխել քաղցկեղի  սրտի հիվանդությունների առաջացումը, հայտնում է The Daily Mail-ը։

Պիցցան ստացել է «Pizza Pascalina» անվանումը։ Այն բաղկացած է այնպիսի մթերքներից, որոնք մտնում են Միջերկրծովյան դիետայի թույլատրելի ուտեստների ցանկում։ Իսկ ինչպես հայտնի է, այս սննդակարգն աշխարհում ամենաառողջներից է։

Այս պիցցայի բաղադրության մեջ բացակայում է միսը, պանիրը՝ վերջինը բարձր յուղայնության պատճառով վնասակար է սրտի համար, փոխարենն առկա են պոմիդորներ, որոնք նվազեցնում են կերակրափողի, ստամոքսի եւ հաստաղու քաղցկեղի առաջացման ռիսկը, ձիթապտուղ, բրոկոլի, զեյթունի ձեթ, սխտոր եւ չիլի պղպեղ։ Պիցցայի հիմքը ամբողջական հատիկից ցորենի ալյուրն է։

Պիցցայի հեղինակ գիտնականները պնդում են՝ այս պիցցան լիովին անվտանգ է եւ անգամ օգտակար, իհարկե եթե այն շաբաթական երկու անգամից ավել չուտեն։

Իմիջիայլոց, դեռեւս 2003-ին սահմանվել է, որ մարդիկ, ովքեր պիցցա շաբաթական միայն երկու անգամ են ուտում, 59  տոկոսով ավելի քիչ են բախվում կերակրափողի, 34 տոկոս քիչ՝ կոկորդի  եւ 26 տոկոս քիչ՝ աղիների քաղցկեղի հետ։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

2018-06-07T17:47:21+00:00 Հունիսի 7 17:47|Ժամանց|0 Comments