»»»Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չորս հոգու մեղադրանք է առաջադրվել

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չորս հոգու մեղադրանք է առաջադրվել

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը:

Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված էր Արցախի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

2018-06-06T23:08:16+00:00 Հունիսի 6 23:08|Լեռնային Ղարաբաղ|0 Comments