»»»Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորի ֆան-ակումբի հերթական տվայտանքները

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորի ֆան-ակումբի հերթական տվայտանքները

Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը չնայած այն բանին, որ դեռ մայիսի 12-ին հայտարարում էր,որ հրաժարական տալու որևէ նպատակ չունի,բայց մայիսի 18-ին “կամովին” հրաժարական տվեց: Սակայն իր կողմից բուհում ձևավորված ֆան-ակումբը շարունակում է իր ակտիվ գործունեությունը և հավատացած է,որ իրենց անկրկնելի կուռքը՝ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վատահամբավ և տխրահռչակ ղեկավարը, ընդամենը երկու ամսից հետ է վերադառնալու համալսարան՝կրկին ռեկտորի պաշտոնում…
Երբ 2016 թ-ի հուլիսին քաղաքական որոշման հետևանքով (Սահակ Մինասյանը 2017 թ-ի ԱԺ ընտրություններում ոչ միայն պաշտպանելու էր ՀՀԿ-ին,այլև Սերժ Սարգսյանի տան տղայի՝Արման Սահակյանի շտաբի պետն էր լինելու) 20 տարի Շիրակի մարզի հանրակրթությունը ծնկի բերած մարդուն նշանակեցին Շիրակի պետհամալսարանի ռեկտոր,ով եկավ բուհ,չզարմանաք,կաշառակերության դեմ պայքարի կարգախոսով և շատ շուտով իրեն շրջապատեց իր պես “կասկածելի” անցյալ ունեցող մարդկանցով,արդեն պարզ դարձավ,թե բուհը ուր է գլորվում…Հենց այդ ժամանակվանից էր,որ Սահակ Մինասյանը ձևավորեց իր ֆան-ակումբը,որը եթե նախկինում իր մեջ ընդգրկում էր մեկ տասնյակից ավել մարդ,ապա հիմա դրանց թիվը չի անցնում 7-8-ը…
Սրանց հիմնականում կարելի է բաժանել երկու մասի՝հին և նորաթուխ երկրպագուների…
Ֆան-ակումբի հին ներկայացուցիչները նրանք էին,ովքեր երկար տարիներ համագործակցել էին Մինասյանի հետ՝ակտիվորեն ներգրավված լինելով ընդունելության քննությունների մեջ…Բոլորը գիտեն Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում,թե ինչ մեխանիզմներով և մեթոդներով էր պարոն Մինասյանը,ով մշտապես զբաղեցնում էր ընդունող հանձնաժողովի նախագահի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնը,կազմակերպում այդ ընդունելությունները…Հիմա պարզվում է,որ այդ անձինք,ովքեր Սահակ Մինասյանի հետ ընդունելություն էին կեղծում,շատ անբիծ և արդար,ինչպես նաև, չզարմանաք, պրոֆեսիոնալ մասնագետներ են…Երևի նրանք մոռացել են,որ եթե այս նոր սերունդը նրանց անցյալից տեղյակ չէ,ապա մենք` որպես դիմորդներ, շատ լավ գիտեինք,թե նրանք Մինասյանի ձևավորած առարկայական հանձնաժողովների նախագահներ և անդամներ լինելով,ինչ “արդար” և “մաքուր” ընդունելություն էին կազմակերպում և անցկացնում…Այս զանգվածը նաև աչքի ընկավ իր քաղաքական հայացքների կտրուկ փոփոխմամբ. ընդդիմադիր հայացքներ ունեցողներից ոմանք, մոռանալով,թե ինչեր էին գրում ՀՀԿ-ի և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հասցեին,շատ արագ իրենց սոցցանցերի էջերից հեռացրեցին նախկին գրառումները և 2017 թ-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ակտիվորեն 10-15 հազար դրամով ձայն էին գնում ՀՀԿ-ի համար…
Երկրորդ խումբը,երիտսահակականներն են,որոնցից ոմանք Մինասյանի գյըրլ-ֆրենդուհիներն են,ՇՊՀ-ի հետ կապ չունեցող եկվորները և կրթական գործի Կոլումբոսի հանցակիցները…Սրանից շատերը ՀՀԿ անդամներ են… Սահակ Մինասյանի հրաժարականից հետո նախկին ռեկտորի մինի ֆան-ակումբը շարունակում է ակտիվորեն գործել բուհում,իսկ շատ դեպքերում էլ,քանի որ վերջիններս ՀՀԿ անդամներ են,աշխատանքից հետո հավաքվում են ՀՀԿ մարզային գրասենյակում,որի մասին խոսում է գրեթե ողջ Գյումրին…
Հ.Գ.Ֆան-ակումբի ակտիվ գործունեությունը քողարկելու նպատակով` կոնսենսուսային որոշում է ընդունվել և արձակուրդ են “ուղարկվել” Մինասյանի ամենակարկառուն երկրպագուները՝բուհի իրավաբաներից մեկը՝Մինասյանի քրոջ որդին և Մինասյանի անփոխարինելի “սրճաթեյաեփ” գործավարուհին…Այո՛,չեն կրճատվել աշխատանքից,այլ արձակուրդ են վերցրել՝ակնկալելով երկու ամսից,ըստ պլան “Ա”-ի, հետ վերադառնալ…
Պլան “Բ”-ի դեպքում էլ Սահակ Մինասյանը կռեինկարնացվի այլ մարդու կերպարով,որը ամեն ինչ անելու է,որ լավագույն ընկերոջ գործած հանցագործությունները չբացահայտվեն… Իշխանությունը համալսարանում իրենց ձեռքում պահելու գլխավոր նպատակը հենց դա է՝Մինասյանի գործած հանցագործությունների, անօրինականությունների և ապօրինությունների բացահայտմանը խոչընդոտելը…

Facebook-յան իր էջում գրել է  Գագիկ Համբարյանը:

2018-06-06T12:33:05+00:00 Հունիսի 6 12:33|Մարզեր|0 Comments