»»»Նոր պաշտոնանկություններ Կոտայքի մարզում

Նոր պաշտոնանկություններ Կոտայքի մարզում

Մարզի սոցիալական աջակցության ծառայության ոլորտում երեկ և այսօր տևած գործընթացների արդյունքում՝ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել.

— Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը և մեկ առաջատար մասնագետ,
— Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 առաջատար մասնագետներ,
— Մեկական առաջատար մասնագետներ Աբովյանի և Չարենցավանի տարածքային գործակալություններից:

Այսօր վստահորեն հայտարարում եմ՝ Կոտայքի մարզի այս կառույցներում մեր քաղաքացիներին սպասարկելու են նորովի և վերափոխված մոտեցմամբ` բացառելով որևէ մերժելի մոտեցում: Մեր բոլոր բարեփոխումների հիմքում ՀՀ քաղաքացու շահն է:

#ԴուխովԿոտայք

Facebook-յան հանրագրում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

2018-06-06T23:57:01+00:00 Հունիսի 6 23:57|Մարզեր|0 Comments