»»Առանց երեխաների հնարավոր չէ սիրել մարդկությունը. Դիանա Գրիգորյան

Առանց երեխաների հնարավոր չէ սիրել մարդկությունը. Դիանա Գրիգորյան

Սցենարիստ, հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում սցենարիստն իր դստեր եւ որդու հետ է:

Այս լուսանկարին կից Դիանան շնորհավորել է երեխաների միջազգային օրը: Նա գրել է. «Առանց երեխաների հնարավոր չէ սիրել մարդկությունը: Երեխան Աստծո պարգևն է Մեզ, իսկ մենք էլ պարտավորված ենք միշտ նրանց երեսին երջանկությունից փայլող ժպիտ նկարել: Ցանկությունս մեկն է, որ աշխարհում բոլոր մանուկներն առողջ լինեն և վայելեն կյանքը հրաշք գույների մեջ, իսկ դրա համար նրանք պիտի մշտապես պաշտպանված լինեն և ապրեն խաղաղության, ներդաշնակության, հավասարության և ԲԱՐՈՒ մեջ: Ծնենք բարին, սերմանենք բարին և այդ բարության ծովում թող լսվեն նրանց անհոգ ու երջանիկ կչկչոցները: Շնորհավոր Հունիսի Մեկ…»:

2018-06-01T20:20:25+00:00 Հունիսի 1 23:54|Բլոգ|0 Comments