»»»Դաժան սպանություն Սևանի թերակղզում․ մեքենայի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի

Դաժան սպանություն Սևանի թերակղզում․ մեքենայի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի

Այսօր՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի ինքնությունը։

2018-05-31T13:11:47+00:00 Մայիսի 31 13:11|Իրավական, Քրեական աշխարհ|0 Comments