»»»Դանակահարություն Նոր Հաճնում

Դանակահարություն Նոր Հաճնում

Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ եւ ձախ ուսագլխերի ներսի հատվածի կտրած-ծակած վերքեր, գլխի հետեւի ձախ հատվածի քերծված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 1970 թ. ծնված Տիտալ Մ.-ին, որը հայտնել է, որ իրեն դանակով հարվածել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 3-րդ շենքի բակում, ծեծկռտուքի վերածված վիճաբանության ժամանակ, 1966 թ. ծնված Սամվել Դ.-ն դանակով հարվածել է Տիտալ Մ.-ին՝ պատճառելով վնասվածքները:

Ժամը 22.00-ին Սամվել Դ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակը վերցվել է:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

2018-05-29T16:58:03+00:00 Մայիսի 29 16:58|Իրավական, Քրեական աշխարհ|0 Comments