»»»Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը. ԶԼՄ-ներ

Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ցանկանում է դառնալ Facebook սոցցանցի գլխավոր տնօրենը:

«Դա նորությունների խոշորագույն հարթակն է աշխարհում: Մենք կարող ենք լսել տաղանդավոր, փորձառու գրողների, ինչպիսին է Դևիդ Իգնատիուսը, և փորձենք տեղյակ լիներ նորություններին»,- ամերիկացի քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում The Washington Post-ը: Նա նշել է, որ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը բոլոր նորությունները կիմանա Facebook-ից:

Քլինթոնը շոշափել է սոցցանցի շուրջը վերջերս տեղի ունեցած սկանդալը՝ կապված միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ, և նշել, որ միջադեպը «Facebook-ում ընդունված բիզնես-մոդելի անսպասելի հետևանքն է»:

2018-05-27T13:20:28+00:00 Մայիսի 27 12:08|Աշխարհ, Արևմուտք|0 Comments