»»»Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանը կայծակի հարվածի պատճառով տասնյակ չվերթներ է հետաձգել

Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանը կայծակի հարվածի պատճառով տասնյակ չվերթներ է հետաձգել

Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանում կայծակի հարվածից օդանավակայանի լիցքավորման համակարգի վնասվելու պատճառով տասնյակ չվերթներ չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով օդանավակայանի հայտարարությանը:

Այժմ ինժեներները վերականգնել են լիցքավորման համակարգերը, սակայն չվերթները դեռ որոշ ժամանակ կհետաձգվեն եւ չեղյալ կհայտարարվեն:

Օդանավակայանը խորհուրդ է տալիս ուղեւորներին թռիչքի մասին տեղեկությունները ավիաընկերությունների կայքերում ստուգել:

Այս գիշեր Բրիտանիայում կայծակի ուղեկցությամբ, հորդառատ անձրեւով ուժեղ ամպրոպ է նկատվել: BBC Weather օդերեւութաբանական կենտրոնը 4 ժամվա ընթացքում կայծակի մոտ 15 առկայծում է գրանցել:

Բրիտանական օդերեւութաբանական կենտրոնը անձրեւի եւ ջրհեղեղի պատճառով երկրի որոշ մասերում վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել:

2018-05-27T16:38:38+00:00 Մայիսի 27 19:00|Աշխարհ, Արևմուտք|0 Comments