»»»Եգիպտոսում արգելափակել են YouTube-ը

Եգիպտոսում արգելափակել են YouTube-ը

Եգիպտոսի գերագույն վարչական դատարանը հաստատել է ստորին ատյանի դատարանի որոշումը՝ մեկ ամսով YouTube տեսածառայությունը արգելափակելու մասին։ Այս մասին գրում է Al-Ahram թերթը՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Ըստ պարբերականի տվյալների՝ դատարանը նման որոշում է կայացրել YouTube-ում հրապարակված ֆիլմի կադրերի պատճառով, որոնք վիրավորում են մուսուլմանների զգացմունքները։

Ինչպես նշվում է, YouTube-ում հրապարակված ֆիլմը պատմում է Մուհամեդ մարգարեի կյանքի մասին՝ վիրավորական ձևաչափով։

2018-05-27T21:12:58+00:00 Մայիսի 27 23:00|Աշխարհ, Արևմուտք|0 Comments