»»»Դոն Պիպիոն մայիսի 26-ին կլինի Երեւանում

Դոն Պիպիոն մայիսի 26-ին կլինի Երեւանում

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, այս շաբաթ կժամանի Հայաստան։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Ասատրյանը մայիսի 26-ին կլինի Երեւանում։ Տեղեկությունների համաձայն  Ասատրյանի հետ Հայաստան են ժամանելու նաեւ բազմաթիվ քրեական հեղինակություններ, ինչպես նաեւ Էջմիաժնի «թագավոր», ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա որդու՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գործունեությունից եւ հետապնդումներից Էջմիածինը լքած քաղաքացիներ։

Տեղեկությունների համաձայն նրանք պատրաստվում են բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները, ջարդել Մանվել Գրիգորյանի կողմից կառուցված բազմաթիվ արգելապատնեշները:

Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Ասատրյանի հետ միասին նաեւ Երեւան են գալու հայտնի միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

2018-05-24T13:42:07+00:00 Մայիսի 24 13:42|Քրեական աշխարհ|4 Comments